Ամենը ձեզ...
Ձեզ՝ աշխարհի լավն ու բարին,
Թող անսպառ լինի,
Ինձ՝ ալեհույզ տողերը իմ
Ու մի գավաթ գինի…
Ձեզ՝ արևի շողերը նուրբ
Ու բերկրանքը կյանքի,
Ինձ՝ խելահեղ գիշերը մութ
Ու դառնահամ գինի...
Ձեզ հետ կիսեմ երգերը իմ,
Սերերը իմ ամեն,
Բայց գիշերը՝ դառը գինին
Թողեք մենակ խմեմ...