Ամենքն էլ նույնն են

     Ինչ-որ մեկի քիմքին
     Դառը պտուղ եմ,
     Ինչ-որ մեկի համար՝
     Քաղցր մանանա.
     Բայց իմ համար, երկի՛ր,
     Ամենքն էլ նույնն են,
     Ամենքն էլ սեր են,
     Կյանք են
     Ու մահ...

     Ինչ-որ մեկի շուրթին
     Անուշ մի երգ եմ,
     Ինչ-որ մեկի սրտում՝
     Բացված մի վերք.
     Բայց ի՞նչ անեմ, երկի՛ր,
     Ունեցածս այդ էր`
     Մի մոլորակ էր,
     Մի տիեզերք…