ԱՆԱՊԱՏՈՒՄ

     Հեռավոր անապատում անձայն,
     Ուզում եմ քամու երգի տակ
     Սլանալ դեպի լայն հեռուներ,
     Չեմ կարող․ ավազ է ոտքիս տակ,

     Իսկ շուրջս վխտում են սողուններ,
     Անցնում է քարավանն ուղտերի,
     Արևը ծածկում է սև ամպեր
     Ներքևում ավազ է ու քամի,

     Ձիերի խրխինջն եմ լսում
     Ավազաբլուրի ետևից,
     Խոնջացած օրը չի մթնում
     Չի շարժվում արևն իր տեղից։

     Ամայի անապատը տապից
     Իր փոշոտ զգեստն է հանում
     Թափ տալով ավազը վրայից
     Հանձնում է շրջմոլիկ քամուն։

     Մոլեգին քամին հերարձակ
     Քշում է ավազը, տանում,
     Դաշտերի վրա լայնարձակ
     Ավազե անձրև է մաղում։