ՄԱՍ 1

1988 թ. Դեկտեմբերի 1

ՍՊԻՏԱԿ

    - Սոսե՜...
    - Տիգրա՜ն...
    Եվս մեկ վայրկյան, և երկու սրտեր միացան իրար, ողջագուրվեցին, ու երկու սիրտ մեկ դարձավ, աշխարհը կարծես կանգ առավ...
    Մարդկային ԿՅԱՆՔԸ դաժան է չէ՞։ Ինչից վախենում ես, ինչին չես սպասում, առանց հարցնելու, առանց զգուշացնելու դուռդ թակում է, իսկ ինչին սրտի մեծ փափագով սպասում ես, չի գալիս, ուշանում է կամ էլ անհետ կորչում հիշողություններումդ...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

    -Իմ սիրուն Սոսե՜... գիտես չէ՞ աշխարհում ամենաշատը ինչն եմ սիրում,- ասաց Տիգրանը' աղջկան սեղմելով կրծքին։
    - Ի՞նչը...
    - Ժպիտդ... հա մեկ էլ` աչքերդ։
    - Իսկ ես ասե՞մ ինչը...,- հիացմունքով լի հայացք գցելով տղայի վրա' շշնջաց աղջիկը։
    - Ի՞նչը...
    - Ինչը չէ, այլ ում...
    - Գիժս...
    - Ջան, ՔԵԶ Տիգրան, աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում, ես վախենում եմ քեզ կորցնելուց, առանց քեզ ապրելուց, ավելի ճիշտ' չապրելուց...
    Արցունքները սկսեցին գլորվել աղջկա աչքերից։ Նայում էին իրար աչքերի, կարծես վերջին անգամ...
    Ինչ բան է չէ՞ ԿՅԱՆՔԸ...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

    - Սոսե ջան բալես թող դրանք, արի օգնի իրերը հավաքենք։
    - Էկա մամ…
    - Ապրի իմ աղջիկը... բալես գիտես չէ՞ մեկ-մեկ մտածում եմ, որ չարժե ստեղ մնալ, կուզեի գնայինք Սյունիք... Գորիս... իմ ծննդավայր։ Չես պատկերացնի էնտեղ ինչքան լավն ա ամեն ինչ, գիտես չէ՞ հորդ ինչքան եմ համոզել... չի համաձայնվում։
    - Մամ բայց էստեղ էլ ա լավ, էս տունը պապայի քրտինքի արդյունքն ա, ես էստեղ եմ ծնվել, մեծացել... մամ էս տան հետ էնքան հիշողություններ կան կապված, բացի դա էլ ախր... էստեղ...
    Ու աղջկա շուրթերը սեղմվեցին... ախր էստեղ իր սիրելին է` Տիգրանը։ Նրան ինչպե՞ս թողնի ու գնա, ինչպե՞ս...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

    - Տիկ ինձ մենակ չես թողնի չէ՞ երբեք։
    - Կյանքում իմ աղջիկ.... երբեք մտքովդ չանցնի, որ ես քեզ կարամ մենակ թողեմ... ես առանց քեզ մի րոպե չեմ կարում շնչեմ, ո՞նց կարամ մենակ թողեմ։
    - Քեզ էնքան եմ սիրում Տիկ...
    - Ես քեզ ավելի շատ իմ լույս աղջիկ...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

    - Մամ իսկ պապան ի՞նչ ա ասել, ինչի չի ուզում գնանք։
    - Դե բալես ասում ա, որ նախ վտանգավոր ա, սահմանին մոտիկ ա։
    - Ասում եմ էստեղ էլ ենք էլի թուրքին կպած ապրում։ - Ասում ա թուրքը ուրիշ ա, ազերը` ուրիշ...
    - Ե՞րբ ենք մենք դրանցից պրծնելու մամ, ե՞րբ։ Ախր ի՞նչ ենք արել իրենց, ինչի՞ չեն թողնում հանգիստ ապրենք...
    - Եսիմ բալես, չգիտեմ... սիրտս քանի օր ա էնքան անհանգիստ ա։
    - Խ՞ի մամ, լավ չե՞ս զգում քեզ։
    - Չէ բալես լավ եմ, ուղղակի ինչ-որ բան եմ զգում, բայց չգիտեմ ինչ... սիրտս շատ անհանգիստ ա... լավ հերիք ա էս տխուր բաներից խոսենք, արի գնանք սեղան դնենք, հայրդ ու եղբայրդ հիմա կգան։
    - Հա մամ ջան...
    Սոսեն եմ։ 17 տարեկան եմ, շուտով կավարտվեմ դպրոցը։ Ապրում եմ ծնողներիս և մեծ եղբորս հետ։ Հաշտ ընտանիք ենք... Հայրս քանդակագործ է, մայրս' բժշկուհի։
    Եղբայրս, իմ թանկը` Արամը, մեկ ամիս է ինչ վերադարձել է բանակից։ Մինչև տուն վերադարձավ, բոլորս կարծես կրկնակի կյանք ապրեցինք... ամեն անգամ պատերազմի, կրակոցի լուր լսելիս կարծես գերեզման մտնեինք... մեր տան ճրագ... ԲԱՅՑ Աստված բարեգութ գտնվեց ու պահեց-պահպանեց նրան...
    Եվ վերջապես խոսեմ իմ սիրո' Տիգրանի մասին։ Տիգրանը եղբորս դասընկեր է եղել։ Մի քանի անգամ եկել է մեր տուն` եղբորս մոտ, ու հենց այդ ժամանակ էլ ծանոթացել ենք։
    Մի բան եմ հասկացել միայն... սերը անսպասելի է թակում սրտիդ դուռը, այն այնքան մաքուր է ներս գալիս, ԱՅՆՔԱՆ զգույշ, որ հանկարծ չցավեցնի, որ հանկարծ չվնասի ու չկոտրի սիրտդ...
    Չէ՞ որ այնտեղ միայն մեկ հոգու տեղ կա, այն աչքի լույսի պես է պետք պահել...
    Մենք արդեն 1 տարի է ընկերություն ենք անում, ապրում մեկս մյուսի համար, մեկս մյուսի կյանքով...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

  - Բարև լուսե աղջիկ։
    - Բարև ձեզ։
    - Ես քեզնից էդքան էլ մեծ չեմ, կարաս դուք-ով չխոսաս իմ հետ։
    - Դե դա հարգանքի նշան ա։ - Գիտեմ.... անունս Տիգրան ա։ - Հաճելի է, իմը` Սոսե..
    - Սիրուն Սոսե՜... ինձ մի բաժակ ջուր կբերե՞ս, որ խնդրեմ։
    - Իհարկե, առանց խնդրելու, հիմա բերեմ։
    - Ապրես...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

    Ընտանիքը սեղան էր նստել, բոլորը լուռ ընթրում էին, երբեմն-երբեմն հայացք գցում իրար վրա, ժպտում ու նորից շարունակում ուտել։ Ընդունված էր' հացի ժամանակ չխոսել։ Դա անարգանք էր հացի հանդեպ...
    Նահապետական որոշ սովորույթներ դեռևս պահպանվում էին այդ ընտանիքում։
    Դա լավ է....
    Ավարտին' հայրը խոսեց.
    - Սոսե՛, Արա՛մ, ի՛մ բալեք, մայրդ էլ սրա մասին չգիտի, բայց ուզում եմ հիմա ասել։
    - Ինչ ա էղել պապ։
    - Տղես մայրդ ինչքան ժամանակ ա ուզում ա գնանք Գորիս, գնանք էնտեղ ապրենք, բայց ես չէի համաձայնվում, իսկ հիմա ասում եմ, որ համաձայն եմ...
    Աղջկա ու մոր հայացքները խաչվեցին, իսկ մոր երջանկության արցունքները չվրիպեցին նրա աչքերից....
    - Պապ իսկ մեր տունը՞...
    Աղջկա շուրթերը դողում էին...
    - Մեր տունը կմնա բալես, կգանք կգնանք մեկ-մեկ, բայց մայրդ ճիշտ ա ասում, մենք պետք ա գնանք էնտեղ, սիրտը ինչ-որ բան ա զգում, իսկ մոր սիրտը երբեք չի խաբում... ես պնդաճակատի նման դեմ էի լինում, բայց մենակ մտածելը տվեց իր պտուղները...
    - Պապ ախր ես ստեղ եմ ծնվել, ախր մեր տունը, բակը...
    - Գիտեմ իմ աղջիկ, բայց պետք ա գնանք։ - Ախր...
    Աղջկա սիրտը կարծես մասերի բաժանվեր, Տիգրանը ինչպե՞ս գա, ինչպե՞ս հիվանդ մորը թողնի ու գա իր հետ։ Նա խոսք էր տվել գնալ նրա հետ աշխարհի ծայրն անգամ, բայց...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

  - Տիկ, եթե էնպես ստացվի, որ ես գնամ հեռու, կգա՞ս միասին գնանք։
    - Աշխարհի ծերն էլ կգամ հետդ, ես քո ձեռը չեմ թողի իմ լուսե հրաշք։ - Բա մամադ...
    - Մամայիս է կբերեմ հետս։
    - Գիժ ես դու։
    - Քո սիրուց եմ գժվել Սոսե՜ս...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

    Գիշերը քնելու համար է... ՈՉ ՄԻՇՏ... Գիշերը երբեմն օգնում է հավաքել մտքերդ, մաքրել ավելորդ տեղեկություններից, ավելորդ դեմքերից ու դեպքերից...
    Գիշերը գիշեր է աստղերով, իր լռությամբ, որը այնքան պարզ է լսվում, երբ ականջ ես դնում։
    Աղջիկը, աչքերը հառած սիրելիի նկարին, որը լուսնի շողերից ավելի էր փայլում, քաղցր քուն մտավ, երազում ՆՐԱՆ տեսնելու հույսով...
    ԳԻՇԵՐԸ ԱՅՆՔԱՆ ԼՈՒՌ Է ԱՂՄԿՈՒՄ...

ՄԱՍ 2

1988 թ. Դեկտեմբերի 2

ՍՊԻՏԱԿ

    - Ապեր իսկ չես կարա՞ պապային համոզես չգնանք։
    - Խ՞ի քուրս, ինչի՞ չես ուզում գնանք։
    - Չգիտեմ, ես էստեղին շատ կապված եմ, ես էստեղից հեռու չեմ կարա մնամ ախր...
    Աղջկա սիրտը ցավից մղկտում էր, ներքին զգացում կար, որը նրան հանգիստ չէր տալիս... սիրելիին ինչպե՞ս թողնի այստեղ, ու ինքը գնա...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

  - Լույսս, իսկ մտածել ե՞ս' ինչ կլիներ, եթե մենք չհանդիպեինք։
    - Չէ...
    - Խի բա...
    - Որովհետև չեմ ուզում մտածեմ նենց պահերի մասին, որտեղ դու չկաս։
    - Վայ իմ հրաշք։ Սիրում եմ քեզ ամեն ինչից ու բոլորից շատ, ես քո համար կյանքս էլ կտամ Սոսե, ամեն ինչ կանեմ, մենակ դու միշտ ժպտաս, ես քո համար կմեռնեմ...
    - Մի ասա... դու պետք ա ապրես նախ մամայիդ, հետո' իմ, վերջում էլ քո համար...
    - ԿԱՊՐԵՄ ՀԱՆՈՒՆ ՁԵԶ ՈՒ ՁԵՐ ՀԱՄԱՐ...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

    - Մամ դուրս եմ գալիս, շուտ կգամ, զգույշ կլինես, բան չանես մինչև գամ հա՞։
    - Ու՞ր ես գնում տղես։
    - Սոսեի մոտ...
    - Շատ եմ սիրում էտ էրեխուն ես։
    - Բա ես...
    - Իմ տղա չես պատկերացնի ինչքան երջանիկ եմ, որ քեզ էտ հրաշք էրեխու կողքին եմ տեսնում, հայրդ հիմա վերևից նայում ու հպարտանում ա, որ իր որդին ճիշտ ընտրություն ա կատարել։
    - Ես պարտական եմ հորս, որ մենք հիմա կանք մամ ջան։
    - Գիտե՞ս տղես, երբ նոր էիր ծնվել, հայրդ պատերազմ պետք ա գնար, վերջին անգամ գրկեց քեզ, համբուրեց,- մոր աչքերից արցունքները գլորվում էին,- ու ասեց, որ իր համար ամենամեծ երջանկությունը էն կլինի, որ իր տղան մեծանա, լավ ՄԱՐԴ դառնա ու ամենակարևորը ճիշտ ընտրություն կատարի...
    - Հորս ցանկությունը կատարել եմ...
    - Հա տղես, կատարել ես։
    Տղայի աչքերում կարոտն էր խոսում, հոր հանդեպ, այն հոր, ում նա այդպես էլ չէր տեսել։ Հոր դիմագծերը իրենն էին, երբեմն նայում էր մեկ հայելուն, մեկ հոր նկարին ու ասում.
    - Պապ, ես քո տղեն եմ, իմ հերոս պապ...
    Տիգրանն եմ` 20 տարեկան։ Մի մեր ունեմ, հերս զոհվեց պատերազմում, երբ ես նոր էի ծնվել։ Հերս պահեց մեր երկիրը, ինքը մնաց անքուն մեր քնի համար, ինքը զոհեց իրա կյանքը մեր կյանքի համար։ Մերս էնքան ուժեղ գտնվեց, որ չկոտրվեց, պահեց ինձ, մեծացրեց, ու ես պարտական եմ երկուսին էլ իմ կյանքի համար։ Մերս բժիշկ էր աշխատում' զինվորական բժիշկ։ Ես փոքր էի, հիշում եմ, մորս փեշից բռնած լացում էի, որ չգնա, բայց գնաց.... ու կյանքը մազով փրկվեց։ Արդյունքում զրկվեց քայլելու հնարավորությունից։
    Հայը սիրում ա պատերազմել... չէ՛, հայը ստիպված ա պատերազմել, որ փրկի իր երկիրը, իր ազգին, ինքն իրեն։ Հայը ստիպված ա պատերազմել, որ պահի ու պահպանի իր մի բուռ հողը։ Հայը ստիպված ա պատերազմել, որ ամբողջ աշխարհին ապացուցի, որ հայը ՄԻՇՏ էղել ա, կա ու կլինի...
    Սոսե՜ս...
    Սոսեիս հետ հանդիպումը ճակատագրից էր։ Ինքը իմ խավար կյանքի լուսավոր կետն ա, ինքը էն մարդն ա, ով ինձ ապրել ա սովորացնում, ով ստիպում ա հետ նայել, բայց միաժամանակ առաջ քայլել։ Ինքը էն մարդն ա, ով իրա մի բառով ինձ ստիպում ա ժպտալ ու ապրել, հուսալ ու հույսը չկորցնել...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

  - Իմ աղջիկը էնքան սիրուն ա...
    - Մենակ հիմա՞։
    - ՄԻՇՏ։
    - Ապրես... բայց հերիք ա Տիկ, ամաչում եմ։ - Դու ինձանից մի ամաչի, իմ ամաչկոտ աղջիկ։ - Կփորձեմ..
    - Մի փորձի, այլ արա, դու ես ինձ սովորեցրել։
    - Ըհը...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

  Բալենիների պուրակում նորից սիրահարների հայացքները խաչվեցին։ Միայն պետք է տեսնել այն կայծը, այն փայլը, որը երևում էր իրենց աչքերում միմյանց տեսնելիս։
    Այնպես էիր ողջագուրվել, կարծես կյանքը իր կոշտ ձեռքերով փորձում էր նրանց բաժանել, իսկ միգուցե հենց այդպես էլ կա՞ր...
    - Շատ էի քեզ կարոտել իմ աղջիկ,- աղջկա դեմքը համբույրներով պատելով' ասաց Տիգրանը։
    Աղջկա պատասխանը չուշացավ.
    - Ես էլ...
    - Հոտդ էի կարոտել, ժպիտդ, աչքերդ, քեզ... առանց քեզ մի րոպե անգամ չեմ կարում Սոսե, ուզում եմ ամեն վայրկյան քեզ կողքս տենամ, զգամ քո ներկայությունը, ուզում եմ ՄԻՇՏ քո էտ քաղցր ձենը լսեմ...
    Տղայի բառերի հետ աղջկա արցունքները գլորվում էին... սիրտը մղկտում էր ցավից...
    - Խի՞ ես լացում Սոսե։
    - Չէ, չէ չեմ լացում, ուղղակի...
    - Գիտես, որ քո մոտ խաբել չի ստացվում, ինչի՞ ես լացում...
    - Ես չեմ ուզում առանց քեզ ապրել Տիգրան, չեմ ուզում։
    Արցունքները խեղդում էին կոկորդը, բառերը հազիվ էր արտաբերում։
    - Ես էլ իմ աղջիկ, բայց պետք չի դրա համար լացել, մենք իրար հետ ենք։ Սովորելդ պրծի, կգամ ձեր տուն, բոլորը կիմանան մեր մասին, ու մենք միշտ միասին կլինենք։
    - Դու չես հասկանա ինձ...
    - Իսկ ով տենց բան ասեց, պետք ա ասես, որ հասկանամ չէ՞, եթե չսիրեի, չէի հասկանա...
    - Տիկ մենք գնում ենք։ - Ուր.. երբ..
    - Մի շաբաթից գնում ենք Գորիս, տեղափոխվում ենք, բայց ես չեմ ուզում, ես չեմ կարա քեզանից հեռու ապրեմ։ - Ո՞նց գնում եք, խի՞ Սոսե...
    - Պապան ու մաման են որոշել...
    - Կուզե՞ս գամ պապայիդ հետ խոսամ։
    - Չէ չէ մենակ ոչ դա, պապան չի ընդունի հաստատ, ինքը դեմ ա, որ ես դեռ չավարտած ...
    - Բայց մենք սիրում ենք իրար ու շատ շուտով դու ավարտելու ես, ինչ տարբերություն հիմա՞, թե՞ մի քանի ամսից..
    - Կսպանեն ինձ... դու պատկերացնում ե՞ս, մենք մեկ տարի թաքուն ենք հանդիպել, ապերը ինձ չի ների..
    - Ես կխոսամ Արամի հետ, մենակ դու ԺՊՏԱՍ։ - Չէ Տիկ, խնդրում եմ, հիմա չէ...
    - Բա ե՞րբ Սոսե, ասա ե՞րբ ես ուզում, էտ ժամանակ կգամ... Մենակ դու ասա։
    - Կասեմ, Բայց ոչ հիմա...
    - Լավ լույսս...
    Երբ սիրտդ որևէ բան է ԶԳՈՒՄ, պետք է հավատաս դրան։ Սիրտը միակն է, ով երբեք քեզ չի խաբի։ Նույնիսկ դու ինքդ քեզ կխաբես, բայց սիրտդ' ԵՐԲԵՔ։
    Հերթական գիշերը եկավ, աստղերը իրենց լույսով ցերեկ էին ստեղծել։
    Լռությունը միջնորդ էր երկու սրտերի համար։ Մեկի սրտի զարկերը փոխանցում էր մյուսին, զգացնել տալիս միմյանց։
    Տղան լուռ էր, նա ՄԻՇՏ էր լուռ, բայց սա ուրիշ լռություն էր...
    Լռություն էր բառեր չունենալու պատճառով...
    Ո՞րն էր ճիշտ, սպասե՞լ... իսկ միգուցե հետո ու՞շ լինի, սիրտը այլ բան է զգում, բայց սիրելիի խնդրանքը մերժել' անկարող է ...
    ՍՐՏԻՆ ՀԱՂԹԵԼ' ԱՆՀՆԱՐ Է...

ՄԱՍ 3

1988 թ. Դեկտեմբերի 3

ՍՊԻՏԱԿ

    Ժամերը արագ են թռչում։
    Ինչ բան է չէ՞ այն։
    Հետաքրքիր է, եթե իմանայինք մեր ճակատագիրը, ինչպե՞ս կապրեինք։ Միգուցե փորձեցինք այն փոխել, նոր իրադարձություններ մտցնել մեր կյանք, կանխել այն, ինչ պետք է լիներ... իսկ միգուցե հենց դրա համար մենք չգիտենք այն...
    Ա՜խ Տիգրան... երանի իմանայիր, թե սիրտս ինչ է զգում հիմա։ Գիտե՞ս, մարդկանց վիճակված է կյանքի որևէ պահի միայնակ լինել, ցավ զգալ, լինել այնտեղ, որտեղ պետք չէ, զգալ այն, ինչ կարող է տապալել, ցավեցնել, սպանել....
    Ինձ սպանում է քեզ կորցնելու միտքը...
    Ես չգիտեմ ծնողներիս, եղբորս արձագանքը, ի՞նչ կմտածեն արդյոք իմ մասին, միգուցե չընդունե՞ն քեզ։
    Իսկ միգուցե ե՞ս չկարողանամ պայքարել քեզ ու մեր սիրո համար, ես ամենաշատը դրանից եմ վախենում...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

  - Տիկ խոսք տուր, որ ինչ էլ լինի հետս կլինես,- դողացող շուրթերով շշնջում էր աղջիկը։
    - Ես առանց քեզ, ոնց որ' Լուսինն առանց աստղերի, ծովն առանց ձկների... Սոսե ես չեմ լինի, չեմ ապրի... ԿՅԱՆՔՍ ԻՄԱՍՏ ՉԻ ՈՒՆԵՆԱ...
    - Խնդրում եմ խոստացիր, որ նույնիսկ եթե ես ուժեղ չլինեմ ու չկարողանամ մեր սիրո համար պայքարել, դու ձեռքս բաց չես թողնի։
    - Չեմ թողի լույսս, չեմ թողի։
    - Խոստանում ե՞ս Տիկ... ես վախենում եմ։
    - Քանի ես կամ, դու ոչ մեկից ու ոչ մի բանից իրավունք չունես վախենալու, ես քեզ տենալու առաջին օրից քո համար պատասխանատու եմ....
    - Երջանիկ եմ ու բախտավոր, որ ունեմ քեզ....
    - Իսկ ես հպարտ, որ քո պես աղջիկ, հարստությունս...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

  Գիշերը արագ է վրա հասնում, չի էլ հարցնում, միգուցե ցերեկը որևէ մեկին չէր էլ հերիքել, միգուցե կիսատ թողած գործեր կան, կիսատ հանդիպումներ, խոսքեր, համբույրներ...
    Կյանքը կարճ է, հասցրեք ճիշտ ապրել այն։ Կյանքի թելը չափազանց բարակ է' կրելու կյանքի ծանր բեռը... այն կտրվում է ամենածանր ու ամենաանսպասելի պահին, երբ չափից շատ ես ուզում ապրել... և չափազանց կարծր է լինում, երբ այլևս չես ուզում ապրել...
    Գնահատեք ձեր կյանքը... ընտրեք ճիշտ մարդկանց ձեր կողքին լինելու համար, փորձեք ապրել այնպես, որ ձեզնից հետո լսվեն միմիայն լավ խոսքեր...
    - Մամ իսկ չենք կարա՞...
    - Չէ Սոսե։
    - Բայց ես...
    - Ես գիտեմ, թե ինչ ես ուզում ասել, դրա համար ասում եմ' չէ, չենք մնալու, պետք ա գնանք, անպայման...
    - Ինչի՞ համար բայց մամ, չափից շատ ես անհանգստացած, ինչ-որ բան կա՞, որ մեզ չես ասում։
    - Ինչ պետք ա լինի բալես, ուղղակի սիրտս ա անհանգիստ։
    - Խ՞ի մամ... ինչ ա կատարվում
    - Ես էլ չգիտեմ իմ բալա, ես ձեր համար եմ վախենում, սենց բան դեռ չէր եղել, սիրտս ոնց որ տեղից դուրս գա, ամեն գիշեր մղձավանջներ եմ տեսնում, ես չեմ ուզում ձեզ ինչ-որ բան լինի...
    - Մամ... մամ ջան, իմ մամ.. մենք բոլորս քո կողքին ենք, Աստված մեծ ա, ինքը մեզ երբեք չի բաժանի, մինչև բնական մահը վրա չհասնի, ես գիտեմ։
    - Էհ բալես, երանի տենց լիներ, ոչ մեկս ապահովագրված չենք ախր, մենք չգիտենք մեր ճակատագիրը, մենք չգիտենք մեր կյանքի հաջորդ վայրկյանին ինչ կլինի, ով կգա մեր կյանք, կամ ով կգնա մեր կյանքից..
    - Մամ կլացեմ արդեն... ինչի՞ ես սենց բաներ ասում, ախր մենք կանք հիմա, միասին ենք, մի տանիքի տակ, խնդրում եմ տենց բաներ մի ասա էլի...
    - Չէ ցավդ տանեմ, լացել չկա, ես չեմ դիմանա, որ ձեր աչքերին արցունք տեսնեմ...
    - Դե ուրեմն տենց բաներ մի ասա հա՞ մամ ջան։
    - Իսկ ես խնդրում եմ, որ ինչքան հնարավոր ա շուտ գնանք ստեղից, օր օրի սիրտս տեղից դուրս ա գալիս, անասելի զգացողություն ա մոտս...
    - Իսկ պապան ի՞նչ ա ասում, ե՞րբ ենք գնալու։
    - Ասեց էս քանի օրը.. բայց ամեն օրը թանկ ա, մենք չենք կարա սպասենք էդքան։
    - Ըհը...
    - Տղես հացը պատրաստ ա, լվացվիր արի։
    - Հեսա եկա մերս։
    3 օր ու կխոսամ ձերոնց հետ... ես չեմ կարա կորցնեմ քեզ Սոսե…
    Անունդ սրտիս մեջ դաջված ա, դու օդ ու ջրի պես պետք ես ինձ, քո հոտը քամին ինձ ա բերում, ցավդ տալիս ինձ ու ավելի շատ կարոտել տալիս քեզ...
    - Մամ ասել եմ չէ՞ էդքան բան մի արա, քեզ շատ ես ծանրաբեռնում, ես կանեմ։
    - Ծանրաբեռնել չի տղես, դու նստի նստի մի կտոր հաց կեր, ամբողջ օրը էդ սենյակում փակված ես։
    - Էհ մամ...
    - Ջան իմ տղա, խի՞ ես մի տեսակ բա, ի՞նչ ա էղել։
    - Մամ դու գիտես թե ես Սոսեին ինչքան եմ սիրում, ես առանց իրա կյանք չունեմ։ - Գիտեմ տղես, գիտեմ..
    - Մամ մի քանի օրից տեղափոխվում են... ես չեմ կարա իրանից հեռու ապրեմ, ես ամեն ինչ կանեմ մեր համար, բայց վախենում եմ, որ հեռավորությունը խանգարի մեզ...
    - Իմ տղա, իմ հպարտություն... որը բարին ա Աստված կկատարի, Աստված տեսնում ա քո սերը Սոսեի ՀԱՆԴԵՊ, քո մաքուր սրտի համար Աստված քեզ կտա էն, ինչին արժանի ես։
    - Մամ դու գիտես, որ էս կյանքում ես ոչ մի բանից չեմ վախեցել, մամ ես առանց զենք թուրքի բերան եմ գնացել, գերի ընկնելուց եմ պրծել, բայց էտ ժամանակ էլ մեջս մի գրամ վախ չի էղել, բայց Հիմա սաղ ուրիշ ա, մամ ես վախենում եմ, վախենում եմ իմ Սոսեին կորցնելուց, սիրտս քանի օր ա ինչ-որ բան ա զգում, ամեն անգամ իրան տենալուց մեջս ինչ-որ բան ա կատարվում, ավելի շատ եմ կարոտում, ավելի շատ եմ սիրում ու ավելի շատ եմ վախենում... ի՞նչ անեմ մամ օգնի...
    Արցունքները առաջին անգամ հոսեցին Տիգրանի աչքերից... ի՞նչ բան է սերն ու կարոտը...
    Այո՛, շատ քչերին է հաջողվել պահել սերը հեռավորության վրա... դրա համար կամքի ուժ է պետք, այն էլ չափից դուրս շատ...
    Ցավը, արցունքները տղա-աղջիկ չեն հարցնում։ Երբ ցավը թակում է սրտիդ դուռը, չի սպասում այն բացես, ներխուժում է սրտիդ մեջ ու մասերի բաժանում այն։
    Իսկ մարդը միակ կենդանի արարածն է ամբողջ տիեզերքում, որը կարող է տանել ցավն ու շարունակել ապրել դրանից հետո։
    Ասում են' ցավին հաղթում է ժամանակը, բուժում է վերքերը...
    Չէ՛, ժամանակը ոչինչ էլ չի բուժում, ստիպում է ուղղակի համակերպվել, ընդունել այն ու ապրել դրա հետ, ետևիցդ քարշ տալով, երբեմն-երբեմն էլ ետ նայելով' տեսնելու հո չե՞ս թողել ճանապարհի կեսին։ Ցավը, որ ցավ է, էլի թանկ է մեզ համար։
    Մենք սովոր ենք մեր սրտին մոտ պահել այն, ինչը ժամանակին մեզ սպանել է, կոտրել կամ ցավեցրել... կյանքն է ստիպել այդպես վարվել...
    Տղայի արցունքոտ աչքերը փակվեցին' գլուխը մոր ծնկներին դրած...
    ՑԱՎԸ ՍՐՏԻ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿԻՉՆ Է...

ՄԱՍ 4

1988 թ. Դեկտեմբերի 4

ՍՊԻՏԱԿ

    - Տիկ...
    - Ջան... Ոնց էի կարոտել քեզ։
    - Ես էլ: Տիկ ոնց եմ քեզնից հեռու ապրելու։
    - Ես մի բան կմտածեմ, մորս կվերցնեմ կգանք Գորիս, մենակ դու մի տխրի։
    - Իսկ եթե չստացվի՞։
    - Կստացվի, պետք ա ամեն ինչին լավ նայես, որ լավ լինի։ Մենք առանց իրար չենք կարա, մեր սրտերն էլ առանց իրար չեն կարա, ամեն ինչ լավ կլինի։
    - Հավատում եմ...
    - Իմ լուսավոր ՀՐԱՇՔ։
    Աղջիկը փորձում էր վերջին օրերին կարոտն առնել սիրելիից, փորձում էր ավելի շատ շնչել նրա բույրը, որ հերիքի նրա բացակայության ընթացքում...
    Չափազանց դժվար է սիրել ու հեռու գտնվել։ Հեռավորության վրա բառերը կարծես կորցնում են իրենց ուժը...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

  - Տիկ արի մի խաղ խաղանք։
    - Ի՞նչ արևս։
    - Նայի, հիմա ես թղթի վրա անուն եմ գրում, բայց դու չես տեսնում, հետո կսկսես հարցեր տալ, որ գուշակես տեսնես, ու՞մ անունն եմ գրել, լա՞վ, իսկ ես մենակ ասելու եմ հա կամ չէ։
    - Խառն էր, բայց հասկացա...,- ծիծաղը չկարողացավ զսպել տղան։ - Էէ դե մի ծիծաղի..
    - Լավ հրեշտակս, վերջ, դե գրի տենամ հլը... մարդու անուն չէ՞։
    - Ըհը..
    Աղջկա մատները նրբորեն բռնեցին գրիչն ու մի թեթև սահքով գրեցին տառերի մի խումբ, որը այնքան հարազատ էր իրեն։
    - Վերջ, գրեցի, դե սկսի հարցեր տալ..
    - Ըըը... աղջիկ ա՞։
    - Չէ։
    - Բա ինչ ա...

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ


Պատմվածքը ներկայացված է հեղինակային խմբագրմամբ։