Ադամամութ է, լուռ է ամեն տեղ,
     Երեկոն խաղաղ հուշեր է բերում,
     Ու մորս ձեռքի շյուղերի տակից
     Մշո հին, դյութիչ մեղեդին ծորում։

     Մայրս ամաչկոտ դնդնում քթի տակ,
     Թելից հուլունք է շարում գույնզգույն,
     Մշո դաշտերի մշուշների հետ
     Երգի խաղերն են հնչում կամացուկ։

     Քայլերս զգույշ տանում են մոտիկ,
     Նստում եմ կողքին այնքան հարազատ,
     Շարում է մայրս սիլան հուլունքներ
     Անուշ երգերի հնչյունների տակ։

     Երեկոն խաղաղ, մեղեդին անուշ,
     Չորս կողմս Մշո մշուշն է պատել,
     Մարութա սարի լանջերի զովը
     Մորս աչքերի փայլն է նորոգել։

     Ա. Վ. Ղազարյան.
     03.09.2019թ. ք. Կիեվ