Եղել եմ մի՞թե ես այն ժամանակ,
     Երբ նոր էր ծնվում աշխարհն իմ Հայք,
     Գուցե ես նրա հևքի մեջ հուր
     Ծնունդ եմ առել ջրերից լազուր։

     Ու գլորվելով բարձրիկ սարերից
     Բարևներ հղել դաշտերին կանաչ,
     Ոռոգել, սնել ու կյանք եմ տվել`
     Հար ու հավիտյան ծաղկելու համար։

     Եղե՞լ եմ միթե ես այն ժամանակ,
     Երբ հրոսակները ավեր սփռեցին
     Իմ եդեմական հողին սիրասուն,
     Երբ պայքար էր լոկ ու խնդիր գոյի....

     Գուցե ես կայի կռվի մեջ այդ թեժ,
     Մահերում անկուշտ ու սահմռկելի,
     Ու մի հրեղեն սրի շառաչով
     Փրկում էի լուռ`երկիրն հայրենի։

     Ապրում եմ հիմա,մի կյանք անցողիկ`
     Ցավելով երկրիս գալիքի համար,
     Ու նրա փխրուն ծաղիկը դարձած`
     Ծաղկում եմ ամեն նոր բացված գարնան։

     Ու ես կամ հիմա,հող իմ սրբազան,
     Դարեր շալակած իմ անուշ ոստան,
     Հևքն եմ ես քո մի,ծիլը մի կանաչ,
     Թույլ տուր որ լինեմ փառքիդ պահապան։

     17.12.2018թ. ք.Կիեվ