ԽԱՌՆ Է ԱՇԽԱՐՀԸ
Միտքս թափառեց
Ճամփեքով անցած,
Հիշեցի դեպքեր
Ու ծանոթ մարդկանց։
Օրն այսօրվա
Ինձ դատարկ թվաց`
Առանց հարազատ
Ու ծանոթ մարդկանց։
Կար մի պահ կյանքի
Երբ փողոցը հին
Մի արքայական
Դահլիճ էր թվում,
Որտեղ խմբերով`
Շատ հարգված մարդիկ
Մեծ շուքով, պատվով
Անց էին կենում։
Այդ մարդիկ հպարտ`
Իրենց վաստակով,
Մեզ` ջահելներիս
Լույս էին տալիս։
Մեծը` մեծ էր միշտ,
Գիտունը` գիտուն,
Կյանքը կոփել էր
Փորձով ամենքին։
Մենք նրանց կողքին
Եվ՜ հպարտ և՜ զգույշ
Խույս էինք տալիս
Փորձություններից։
Եկավ մի անմիտ,
Մի դժգույն շրջան,
Փոթորկեց, քանդեց
Ծանոթ աշխարհը։
Նոր աշխարհ բերեց
Իր օրենքներով,
Երբ ծաղր ու ծանակ է
Կյանքն ու աշխարհը։
Երբ սցենարիստը
Հոգնած անդորրից,
Խեղկատակին է
Հրում բեմհարթակ։
Հիշելով հիմա
Վաստակով անձանց,
Սիրտս լցվում է
Քնքշանքով անսանձ։
22.01.2025 թ. ք. Կիեվ