ՄԱՍՐԵ ԾԱՂԻԿ
Մասրե ծաղիկ,
Մասրե թուփ,
Մասրե ճյուղեր փշառատ,
Քերծի գլխին
Ծվարած,
Մասրե ծփանք ես առատ։
Ծաղիկներդ
Վարդերես
Ինձ գերեցին վաղ մանկուց,
Միայն ասեղ
Փշերդ
Ետ վանեցին քո սիրուց։
Փեշս բռնած,
Քարն ի վեր
Քո թփերին մոտեցա,
Ծաղիկներիդ
Վարդաբույր
Համբույրներից արբեցա։
Մասրե ծաղիկ,
Մասրե թուփ,
Մասրե ծփանք փշառատ,
Ուշ աշունքվա
Քաղցրանուշ
Մասրապտուղ կարմրաթուշ։
16.04.2020թ.ք.Հրազդան