ՈՉԻՆՉ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՓՈԽԵԼ

     Քայլերս մոլոր են տանում
     Կորցրած ճշմարիտ հորիզոն,
     Մտքերս աշխարհն են քանդում,
     Խռիվ են քարերը մամռոտ։

     Ձեռքերս դողում են անճար
     Խորշոմներիդ վրա ակոս,
     Շրջում եմ հայացքս տխուր,
     Դառն է պատում հոգուս։

     Մազերիդ ճերմակը տեղ֊տեղ
     Ցոլում է փայլով անպիտան,
     Ափսոսում եմ, ցավում, որդիս...
     Ժամանակն է ավաղ տիրական։

     Ես անկարող ու անզոր,
     Տոկում եմ, ջանում հաշտվել,
     Թեկուզ պատկերով տիրոջ`
     Ոչինչ չեմ կարող ես փոխել։